Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱԳ նախարարը հրեական կառույցներին է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման ընթացքը

ԱԳ նախարարը հրեական կառույցներին է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման ընթացքը
25.09.2016 | 09:14

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչներին՝ կառույցի քաղաքական հարցերով գործադիր տնօրեն Ջեյսոն Իսակսոնի գլխավորությամբ:

Հյուրերի խնդրանքով նախարարը ներկայացրեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունները, մի շարք տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները։


Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումն առաջ մղելու ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ջանքերի մասին:

Դիտվել է՝ 1940

Մեկնաբանություններ